Քենդալ եւ Քայլի Ջեներների դեմ դատական հայց են ներկայացրել

12:02   8 հուլիսի, 2017

Քայլին եւ Քենդալն անցյալ շաբաթ կոմերցիոն սկանդալի կենտրոնում են հայտնվել:
Հիշեցնենք, որ սոցկայքերի իրենց միկրոբլոգներում աղջիկները մարզաշապիկների նոր հավաքածու են ներկայացրել։

Դրանց վրա եղել են Թուփաք Շաքուրի, Doorsի, Օզի Օսբորնի, Biggie-ի, Pink Floyd-ի, Metallica-ի, Kiss-ի եւ ռեփ ու ռոք երաժշտության այլ լեգենդների դիմանկարներն ու պատկերանիշերը՝ Քայլիի եւ Քենդալի դիմանկարների հետ միասին։

Այս ամենը դեռ ոչինչ, բայց աղջիկները մարզաշապիկները վաճառում են 125 դոլարով։

Սարսափելին այն է, որ նրանք չեն կապվել երգիչների կամ խմբերի ներկայացուցիչների հետ՝ մինչեւ նրանց անուններն ու պատկերանիշերն օգտագործելը:

Քույրերի դեմ դատական հայց են ներկայացրել Doors-ի, Օզի Օսբորնի, Notorious BIG-ի ներկայացուցիչները, իսկ այժմ նրանց է միացել նաեւ լուսանկարիչը, որին պատկանում են Թուփաք Շաքուրի լուսանկարների իրավունքները, որոնք քույրերն օգտագործել են:

TMZ-ը գրում է, որ լուսանկարիչ Մայքլ Միլերը զայրացած է քույրերի վրա, քանի որ քույրերից լուսանկարներն օգտագործելու հարցում չի ստացել: 

Քենդալն ու Քայլին ներողություն են խնդրել եւ արտադրանքը հանել վաճառքից, սակայն նշված խմբերի ներկայացուցիչները մտադիր չեն քույրերին հեշտությամբ ներել:



© NEWS.am STYLE