Հինգ բան, որ ամուսնանալուց առաջ պետք է անեք ձեր ընտրյալի ներկայությամբ

20:11   8 օգոստոսի, 2017

Նրա ներկայությամբ արտասվել

Նրա ներկայությամբ արտասվելը նշանակում է, որ չեք վախենում նրա առջեւ խոցելի լինել: Եթե ձեր ընտրյալը տանել չի կարողանում արցունքներ, համատեղ կյանքից առաջ մտահոգվելու առիթ ունեք:

Անմարդկային ձայնով բղավել

Համատեղ կյանքից առաջ պետք է գոնե մեկ անգամ փորձեք սա՝ հասկանալու համար, արդյո՞ք ձեր ապագա ամուսինը կդիմանա սկանդալների:

Գնումների գնալ

Գնումներով կարող եք ինքներդ էլ զբաղվել, մինչդեռ մթերք գնելը կենցաղային եւ անհրաժեշտ գործ է: Մթերք ընտրելով՝ կարող եք հետեւել ձեր ապագա կողակցին. արդյո՞ք նա ուշադրություն դարձնում է գնապիտակներին եւ մթերքի որակին, արդյո՞ք հոգ է տանում ձեր առողջության եւ այլ կարեւոր մանրուքների մասին:

Նրա ներկայությամբ ոտքերը սափրել

Պատկերացրեք, որ ե՛ւ դուք, ե՛ւ նա քիչ ժամանակ ունեք: Լոգարանում եք եւ ընդամենը 15 րոպե ունեք՝ դուրս գալու, չորանալու, դիմահարդարվելու եւ կարճ զգեստ հագնելու համար: Օ՜, դեռ պետք է ոտքերը սափրել: Եվ հանկարծ ապագա ամուսինը ներս է մտնում եւ սկսում է արագորեն սափրվել: Ի՞նչ անել: Դա արեք նրա ներկայությամբ: Նա, հավանաբար, տեղյակ է, որ սափրում եք ձեր ոտքերը:

Փսխել հիվանդության կամ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու պատճառով

Սա այն է, ինչը դուք, հավանաբար, չեք կարողանա զսպել նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Ինչո՞ւ է անհրաժեշտ դա անել նրա ներկայությամբ: Պատկերացրեք, որ թունավոր հղիություն եք տանում: Դուք օրական մի քանի անգամ «գրկելու» եք զուգարանակոնքը: Եվ եթե ձեր ընտրյալը տանել չի կարող նման տեսարանը, ի՞նչ աջակցության մասին կարող է խոսք լինել:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE