Shine & Food. Լոլիկով ապուր. հեշտ պատրաստվող ու չգիրացնող՝ ընդամենը 30 կիլոկալորիա

11:01   9 հուլիսի, 2017

Ողջույն, ուրախ եմ, որ կրկին հանդիպեցինք: Փորձեցի՞ք իմ առաջարկած տորթը: Ասեք, որ վատ չէր այդքան քիչ կալորիաներ պարունակող քաղցրավենիքի համար:

Շնորհակալ եմ, որ այդքան ակտիվ արձագանքեցիք իմ նախաձեռնությանը: Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ նամակներ ստացա եւ, անկեղծ ասած, շատ ուրախացա, որ ես փաստորեն մենակ չեմ համեղ եւ առողջ սննդի իմ փնտրտուքներում:

Խոստանում եմ, որ ձեր առաջարկած բաղադրատոմսերից ամենահետաքրքիրները կպատրաստեմ իմ առաջիկա հաղորդումներում:

Այս անգամ որոշել եմ ուրախացնել ապուրի սիրահարներին: Լոլիկով ապուր՝ 100 մգ-ում ընդամենը 30 կիլոկալորիա: Շատ համեղ, հեշտ պատրաստվող եւ ամենակարեւորը՝ այնքան ախորժաբեր:

Հատուկ շնորհակալություն իմ օպերատորին լոլիկով ապուրի ամբողջ հմայքը այդքան գունեղ փոխանցելու համար:

Բացի դրանից, տեսանյութը դիտելով կիմանաք, թե որ հիվանդությունների դեպքում է խորհուրդ տրվում սննդակարգում ներառել լոլիկ եւ սխտոր:

Սպասում եմ ձեր արձագանքներին իմ ֆեյսբուքյան էջում՝ Shine & Food:
Չմոռանաք ուղարկել ձեր բաղադրատոմսերը:



© NEWS.am STYLE