Ներդաշնակության գլխավոր կանոնները

22:10   9 օգոստոսի, 2017

1. Ձգտեք ձեր ընդհանուր տան շեմն անցնելուց անմիջապես հետո չտրվել գենդերային կարծրատիպերին: Ավելի լավ է՝ սթափ գնահատել միմյանց թույլ եւ ուժեղ կողմերն ու հրաժարվեք դրանցից՝ որոշելով, թե ով պետք է զբաղվի ընտանեկան բյուջեի պլանավորմամբ, իսկ ով՝ հյուրերին երեկույթի հրավիրի:

2. Հիշեք միմյանց անձնական տարածքի մասին, ուր ներխուժելու իրավունք չունեք: Մի փորձեք մեկ մարմին դառնալ՝ չորս ձեռքով եւ չորս ոտքով: Ընդհանուր հետաքրքրությունները հրաշալի են, բայց եթե միասին ապրելուց առաջ ամեն շաբաթ մարզասրահ ես գնացել, իսկ նա շաբաթը երկու անգամ ուղղաթիռի մոդելներ է հավաքել, պետք չէ հրաժարվել այդ սովորություններից:

3. Եթե վիճել եք, առանց հաշտվելու անկողին մի մտեք: Միմյանցից նեղացած մահճակալի տարբեր ծայրերում պառկած ժամանակ եւս մի քանի առիթ կգտնեք՝ հարաբերություններ պարզելու համար: Այնպես որ՝ վեճը հարթելը վաղվան մի թողեք:

4. Մի մրցակցեք: Եվ երբեք մի հաշվեք դիմացինի հաղթանակներն ու պարտությունները. սիրո մեջ հաղթողներ եւ պարտվողներ չկան: Իսկ եթե ինչ-որ բան, ամեն դեպքում, տեղի է ունեցել, ձգտեք անմիջապես իրավիճակից ելք գտնել, այլ չմտածել, թե ով էր մեղավոր:

5. Որոշումներ մի կայացրեք միմյանց փոխարեն: Կարեւոր չէ, թե ինչ եք ընտրում. փողկապի գո՞ւյն, թե՞ ուտեստ ռեստորանում: Եթե նրա փողկապն է, ուրեմն նա պետք է ընտրություն կատարի: Մի ենթադրեք, այլ միմյանց հարցրեք այն ամենի մասին, ինչում վստահ չեք:

 

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE