Երեւանյան ազդ. ո՞ւր գնալ այս շաբաթ

11:01   10 հուլիսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները:

Եվ այսպես՝ մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, եւ եթե կինոյի սիրահար եք, մի ամբողջ շաբաթ անելիք կունենաք:

Հուլիսի 11-ին, 19:30-in «Բոհեմ» թատրոնում Նարեկ Դուրյանը կներկայացնի «Սե լա վի» ներկայացումը:

Հուլիսի 12-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Մոնակոյից հայտնի ջութակահար Մաքսիմ Վենգերովը եւ Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը հրաշալի ծրագիր կներկայացնեն: Կհնչեն Յոհաննես Բրամսի եւ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները:

Հուլիսի 13-ին, ժամը 21:00-ին «Stop» ակումբում ռոք երաժշտության երեկո է՝ «Ադանա» խմբի հետ միասին:

Հուլիսի 16-ին Yerevan colour run-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ:

Բայց այս անգամ... բաց մի թողեք...

Միջոցառումը մեկնարկելու է առավոտյան 9:30-ին Հանրապետության հրապարակում: Բայց եթե ուզում եք մասնակցել, մեկ օր առաջ գրանցվեք «Yerevan Mall»-ում:

Իսկ եթե վերը նշված միջոցառումներից ոչ մեկը ձեր սրտով չէ, երեկոյան գնացեք Կոմիտասի անվան այգի: Այնտեղ կիթառ է նվագում Գեւը. նստեք նստարանին եւ հրաշալի երաժշտություն վայելեք: Հավատացեք՝ արժե:



© NEWS.am STYLE