«Ոսկե Ծիրան 2017». ծիրանն օրհնվեց (ֆոտո/վիդեո)

14:46   9 հուլիսի, 2017

Այսօր մեկնարկում է «Ոսկե Ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը։

Դրա բացմանն ավանդաբար նախորդեց ծիրանօրհնեքի արարողությունը, որը տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում։

Ծիրանօրհնեքը կինոփառատոնի ամենագեղեցիկ արարողություններից է։

Օրհնված ծիրանը բաժանվում է ոչ միայն եկեղեցում գտնվողներին, այլեւ անցորդներին։

Այս տարի «Ոսկե Ծիրանը» հատուկ հյուր չունի, սակայն տարբեր տարիներին կինոփառատոնի շրջանակներում Երևան են այցելել Օրնելա Մուտին, Ժակլին Բիսեթը, Նաստասյա Կինսկին, Կլաուդիա Կարդինալեն, Ֆաթիհ Աքինը, Պատրիկ Շենեն, Աբբաս Կիարոստամին, Յոս Սթելինգը, Ֆանի Արդանը և այլք։



© NEWS.am STYLE