Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը Լոնդոնում՝ ԼԳԲՏ համայնքին աջակցման շքերթին (ֆոտո)

11:32   10 հուլիսի, 2017

Հանգստյան օրերին Անգլիայում անցկացվել է ԼԳԲՏ հանրությանն աջակցության ամենամյա շքերթը՝ Pride Parade-ը:

Շքերթին շուրջ 25 հազար մարդ է մասնակցել, իսկ Լոնդոնի կենտրոնական փողոցներում միջոցառմանը մեկ միլիոն մարդ է հետեւել:

Այս տարի շքերթի մասնակիցների թվում են եղել նաեւ մոդելնել Բելլա Հադիդն ու Քենդալ Ջեները:

Աղջիկները Լոնդոն են ժամանել Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա ավարտից անմիջապես հետո:

The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 21-ամյա աստղը երջանիկ տեսք է ունեցել: Նա քայլել է 20-ամյա ընկերուհու ձեռքը բռնած:

Իհարկե՝ աղջիկներին անդադար հետեւել են երկու թիկնապահներ:

Քենդալն ամենեւին էլ մտահոգ տեսք չի ունեցել, թեեւ անցյալ շաբաթ ԱՄՆ-ում նրա ապրանքանիշի հետ կապված սկանդալ էր հասունացել: Քենդալ եւ Քայլի Ջեներները կոմերցիոն սկանդալի կենտրոնում էին հայտնվել՝ իրենց արտադրած մարզաշապիկների վրա հայտնի ռեփերների եւ ռոքերների նկարները պատկերելու պատճառով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splashnews-ի



© NEWS.am STYLE