Հայ զինվորի ռեփ կատարումը՝ Հյուսիսային պողոտայում կայացած ռոք համերգին (տեսանյութ)

23:46   9 հուլիսի, 2017

Իմ սիրելի մայրաքաղաքում պաշտում եմ այն, որ երեկոյան զբոսանքի դուրս գալով կարելի է պատահաբար ականատես դառնալ հետաքրքիր միջոցառումների, որոնք անցնում են հենց քաղաքի կենտրոնում։ Եվ այսպես, Հյուսիսային պողոտայում այսօր ցնցող, իսկապես շատ հաջող ռոք համերգ էր, որը կազմակերպել էր Մշակույթի նախարարությունը՝ «Տապ չկա» կարգախոսով։

Մենք տեսագրել ենք Fairy Wind-ի կատարումը։

Ու հետո իսկապես մի անսպասելի բան տեղի ունեցավ. համերգը դիտում էին նաեւ զինվորներ, որոնցից մեկը ծառայություն է անցնում Մատաղիսում։ Տղան բարձրացավ բեմ ու սկսեց կատարել իսկապես որակյալ ռեպ: Մեր հարգանքները նրան, իսկ Fairy Winda-ի ռոք երաժիշտները աջակցեցին իրենց երաժշտությամբ, արդյունքում՝ ստացվեց հետաքրքիր հնչողություն. իմպրովիզը միշտ էլ տպավորիչ է։

P.S. In love with Yerevan



© NEWS.am STYLE