Իրինա Շեյքը, Բրեդլի Կուպերն ու այլ աստղեր Թաիթիում հանգստանում են միասին (ֆոտո)

12:05   10 հուլիսի, 2017

Այն, ինչ չեն կարող անել պապարացիները, ավելի կոնկրետ՝ միասին լուսանկարել Իրինա Շեյքին եւ Բրեդլի Կուպերին, կարող է անել ճանաչված դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը։

Տվյալ պահին Իրինան ու բրիտանացի դերասանը հանգստանում են Թաիթիում։

Զույգը հանգստանում է ընկերների հետ։ Նրանց հետ է, ինչպես արդեն պարզ դարձավ, Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը, դերասան Էնդի Քոենը, ամերիկացի լրագրող եւ հաղորդավար Անդերսոն Կուպերը՝ Բենջամին Մաիսանիի հետ, դերասանուհի Էլիսոն Ուիլյամսը՝ ամուսնու՝ Ռիքի Վան Վեենի հետ։

Դիանայի  Instagram-ում լուսանկար է հայտնվել, որը դիզայներն ինքն է լուսանկարել։ Այնտեղ Անդերսոն Կուպերն է՝ Բենջամին Մաիսանիի հետ, Էլիսոն Ուիլյամսը՝ Ռիքի Վան Վեենի հետ եւ Իրինան՝ Բրեդլիի հետ։

«Ես աշխարհում ամենաուրախ խմբի մի մասն եմ», - մակագրել է Դիանան լուսանկարը։

Իսկ Դիանան լուսանկարվել է Էնդի Քոենի հետ։

Իրինան եւս հանգստից լուսանկար է հրապարակել, սակայն լուսանկարում արմավենիներից ու ոտքերից բացի ոչինչ չկա)))

Դե... կամ էլ գրեթե ոչինչ չկա։



© NEWS.am STYLE