Ջենիֆեր Լոպեսը՝ զուգընկերոջ հետ Մայամիի փառատոնին

12:38   10 հուլիսի, 2017

Ջեյ Լոյին եւ Ալեքս Ռոդրիգեսին ուրբաթ նկատել են Նյու Յորքում՝ Բրոնքսում Yankee Stadium այցելության ժամանակ, իսկ կիրակի զույգին նկատել են Մայամիի FanFest փառատոնում՝ Miami Beach Convention Center-ում։

Զույգը փառատոն է այցելել, քանի որ Ալեքսը, որպես աշխարհում հայտնի բեյսբոլիստ, հանդիպում էր ծրագրել իր երկրպագուների հետ փառատոնի ընթացքում։

Ի դեպ, հիշեցնենք, որ զույգը միասին է արդեն 8 ամիս։ Եվ, ըստ երեւույթին, ամեն ինչ լուրջ է։

41-ամյա սպորտսմենի հագին եղել է ջինսե տաբատ եւ սպիտակ վերնաշապիկ, իսկ Լոպեսը նախընտրել էր բորդո գույնի կարճ զգեստ։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega



© NEWS.am STYLE