«Դոմ 2»-ի մասնակից՝ նախկին քահանան կնոջն առաջարկել է երեքով սեքս անել

15:04   10 հուլիսի, 2017

NEWS.am STYLE-ին երբեմն թվում է, թե Ապոկալիպսիսը սկսվել է «Դոմ 2»-ի տեսքով։ Այդ նախագծից կարելի է լսել ամեն ինչ։ Այս անգամ աչքի է ընկել նախկին քահանա Վալտեր Սոլոմենցեւը, որը սկանդալային նախագծին սկսել է մասնակցել այս տարվա ապրիլից։ 

Հայտնի է դարձել, որ 29-ամյա Վալտերը վարկերը թողել է կնոջն ու փախել։
Մինչեւ նախագծում հայտնվելը, նա հայր Վասիլի անունով քահանա է աշխատել Սուրբ Աստվածածնի տաճարում։

«Նրանից միշտ այպիսի ջերմություն էր ճառագում, իսկական սեր։ Իսկ որքան լավ էր աղոթում...»,- հիշում են ծխականները։ Հազիվ թե նրանք գլխի ընկնեին, թե քահանան ինչպիսի այլասերված է։

«Իմ հրեշտակ, այժմ մեղքերիդ թողություն կտամ, բայց միայն սեքսի միջոցով»,- հաղորդագրությունը ցույց է տվել Վալտերի կինը։ Սակայն դա նրան չէ հասցեագրված եղել։

«Ես աշխատում էի Տրոիցե Սերգիյան մայրավանքում, իսկ Վալտերը սովորում էր այնտեղի ճեմարանում։ Մի անգամ նա խնդրեց ինձ օգնել քարոզ գրել, եւ դա մտերմացրեց մեզ»,-ասել է նրա արդեն նախկին կինը՝ Գալինան։

Ի դեպ, աղջիկը միշտ սուրբ կյանքով չի ապրել։ «Չափահաս դառնալով՝ ես անպատասխան սիրեցի, այդ պատճառով հիասթափվեցի տղամարդկանցից եւ մարմնավաճառ դարձա, նույնիսկ ինքս գտա կավատի։ Այդպես սատանայական գերության մեջ մի քանի շաբաթ անցկացրեցի։ Փրկվելով՝ ես սկսեցի ծառայել Երրորդության մայրավանքում, որտեղ էլ ծանոթացա Վալտերի հետ»,- խոստովանել է նա։

Մեկ տարի անց լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը՝ Պավելը։ Իսկ որոշ ժամանակ անց նրանց հարաբերությունները սկսել են խարխլվել։ Վալտերն այլեւս ուշադրություն չէր դարձնում երեխաներին, կնոջը հանդիմանել է սեքսի բացակայության պատճառով, եւ սկսվել են վեճերը։

«Երբ հայրիկ Վասիլին բղավում է մայրիկի վրա, ես աղոթում եմ, որ նրանք հաշտվեն»,- ասել է Սոլոմենցեւի որդին։ Մի օր Գալինան կարդացել է ամուսնու նամակագրությունը. «Որքան եմ լաց եղել։ Ինտիմ բնույթի տեսագրություններում բազմաթիվ կանայք կային, որոնց հետ իմ ամուսինը մեղք էր գործում»:

Վալտերը լքել է կնոջը՝ նրան թողնելով երեխաներին ու վարկերը։ Ընտանիքը ստիպված ապաստան է գտել մայրավանքի ամբարներից մեկում։

Նա փախել է նախագծի մասնակից Օլեսյա Լիսովսկայայի մոտ։ Սակայն վերջինը եդրվում է, որ ոչինչ չի իմացել նրա ամուսնության մասին։ Գալինան դիմել է թեմին, եւ հայր Վասիլիին հեռացրել են եկեղեցուց։ Վասիլին անմիջապես ամուսնալուծվել է եւ սիրոհու հետ մասնակցել «Դոմ 2»-ին։

«Մտածում էի՝ աստղ կդառնա, երեխաներին գումար կուղարկի, չէ՞ որ մենք նույնիսկ ուտելիք գնել չենք կարողանում՝ սնվում ենք նրանով, ինչ տալիս են տաճարում»,- «Дни»-ի փոխանցմամբ՝ ասել է Գալինան։ Սակայն Վալտերը հրաժարվում է օգնել երեխաներին։ Իսկ, ահա, նախկին կնոջն անդադար գրում է եւ երեքով՝ Օլեսյայի հետ միասին, սեքս առաջարկում։



© NEWS.am STYLE