Դենիել Քրեյգը կմարմնավորի նոր Ջեյմս Բոնդին, իսկ Ադելը կրկին կերգի ֆիլմում

15:34   10 հուլիսի, 2017

Այո, ցնցող է։ Դենիել Քրեյգն այդ դերին հարմար է՝ ինչպես ոչ ոք, եւ թող ներեն մեզ Մուրի, Շոնի ու Փիրսի երկրպագուները։ Բոնդն, ասես, ստեղծված լինի Քրեյգի համար։

Այսպես, Mirror-ը գրում է, որ 49-ամյա դերասանը հրաժարվում էր մարմնավորել հայտնի գործակալին, այնուամենայնիվ, հինգերորդ մասի պայմանագիրը ստորագրված է։ Նախագծի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլիին հաջողվել է համոզել դերասանին նկարահանվել, իսկ թե որքան գումար կստանա Դենիելը, դեռ չի բարձրաձայնվում։

Եվս մեկ ուրախալի լուր. ժապավենում կրկին կերգի Ադելը։
Նոր «Բոնդ»-ի նկարահանումները կսկսվեն 2018 թվականին։ Նշենք, որ նախորդ սերիան թողարկվել է 2015 թվականին։

«Քրեյգն ու Ադելը հաղթողների թիմ են։ Միայն նրանց անունները ֆիլմին միլիոնավոր դոլարներ կբերեն։ Քրեյգին համոզելու համար ժամանակ էր անհրաժեշտ, սակայն արդեն ամեն ինչ ստորագրված է»,- ասել է աղբյուրը։



© NEWS.am STYLE