Սելենա Գոմեսը պատմել է իր նոր երգի մասին

17:05   10 հուլիսի, 2017

Սելենա Գոմեսը ոչ միայն վայելում է The Weeknd-ի հետ սիրավեպը, այլեւ չի մոռանում մասնագիտական գործունեության մասին. երգում է ու հոլովակներ նկարահանում: 

Հանգստյան օրերին 24-ամյա երգչուհին Instagram-ում ֆոտոպաստառ է հրապարակել՝ երկրպագուներին եւ բաժանորդներին (123 մլն) տեղեկացնելով, որ հինգշաբթի թողարկվելու է իր նոր սինգլը՝ Fetish-ը:

Կոմպոզիցիայի ստեղծմանը մասնակցել է նաեւ ռեփեր Gucci Mane-ը:
Ոչ ոք չի կասկածում, որ այնպիսի հիթերից հետո, ինչպիսիք են It Ain't Me-ն եւ Bad Liar-ը, երրորդ սինգլը նույնպես տեղ կզբաղեցնի առաջատար հիթ շքերթներում:



© NEWS.am STYLE