Ջենիֆեր Լոպեսը սադրիչ լուսանկարով հայտնել է նոր հոլովակի մասին

18:09   10 հուլիսի, 2017

Ջենիֆեր Լոպեսն Instagram-ում հրապարակված սադրիչ լուսանկարով հայտնել է իր նոր հոլովակի մասին:

47-ամյա երգչուհին ներկայացել է Fausto Puglisi's AW13-ից զգեստով:

Երգչուհին նաեւ գրել է, որ NiTuNiYo երգի հոլովակը կթողարկվի երեքշաբթի, Telemundo ալիքում:

Հիշեցնենք, որ Ջեյ Լոյին եւ նրա սիրեցյալին՝ Ալեքսին, կիրակի «բռնացրել» են Մայամիում՝ FanFest փառատոնին:
Զույգը մասնակցել է փառատոնին, քանի որ Ալեքսը, որպես աշխարհի ամենատիտղոսավոր բեյսբոլիստ, հանդիպում էր ծրագրել իր երկրպագուների հետ փառատոնի ընթացքում։



© NEWS.am STYLE