Սոֆիա Վերգարան դարձավ 45 տարեկան. դերասանուհու TOP 10 ամենակրքոտ look-երը

18:35   10 հուլիսի, 2017

Կոլումբիական արմատներ ունեցող դերասանուհի եւ մոդել Սոֆիա Վերգարան այսօր՝ հուլիսի 10-ին, նշում է ծննդյան տարեդարձը։ Կրքոտ գեղեցկուհին դարձավ 45 տարեկան։

Վերգարան ճանաչման է հասել որպես հաղորդավարուհի։ 1990-ականներին նա իսպանական Univision հեռուստաալիքով վարում էր միանգամից երկու շոու։ Առաջին անգամ Սոֆիան կինոյում նկարահանվել է 2003 թ-ին՝ հայտնվելով «Փնտրելով Պապիին» ֆիլմում։

Այժմ հմայիչ դերասանուհին նկարահանվում է ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Ժամանակակից ընտանիք» հեռուտասերիալում՝ Գլորիա Դելգատո-Պրիտչետի դերում։ Ի դեպ, 2014 թ-ին Վերգարան Forbes-ի՝ «Աշխարհի ամենաազդեցիկ կանանց» ցուցակում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեքսուալ գեղեցկուհու TOP 10 ամենակրքոտ կերպարները.



© NEWS.am STYLE