Հինգ առանձնահատկություն, որոնք քեզ գրավիչ կդարձնեն

19:01   10 օգոստոսի, 2017
1. Դու ջերմություն ես ճառագում

Ձեզ ծանո՞թ է այն զգացողությունը, երբ առաջին անգամ տեսնում եք մարդուն եւ անմիջապես նրանից դրական կամ բացասական էներգիա եք զգում: Էներգիան մեծ դեր է խաղում գրավչության հարցում: Իհարկե՝ դա մեծապես կախված է այն հանգամանքից, թե ընդհանրապես ինչ մարդ ես, ինչպիսի ներաշխարհ ունես, բայց ինքդ քեզ այդ հարցում, ամեն դեպքում, կարող ես. ժպտա, օգտագործիր բաց ժեստերն ու մարմնի լեզուն:

2. Քո ձայնի հնչերանգը

Ավելի սեքսուալ ոչինչ չկա, քան իսկապես հաճելի ձայնը: Այս դեպքում նույնպես դա ի ծնե է: Բայց, ամեն դեպքում, կարող ես հետեւել, թե ԻՆՉՊԵՍ ես խոսում: Փոքր-ինչ դանդաղ ու մեղմ խոսիր, քանի որ արագ խոսող մարդիկ նյարդային եւ գրգռված են թվում:

3. Քո բույրը

Մի բան են ֆերոմոնները, որոնց վրա մենք չենք կարող ազդել, այլ բան է ճիշտ օծանելիքը՝ ճիշտ քանակությամբ (ավելի լավ է քիչ, քան շատ):

4. Քո ժպիտը

Ժպտացող կանայք ավելի գրավիչ են թվում: Բանն այն է, որ մարդիկ երջանկությունը կանացիության հետ են ասոցացնում: Այդ պատճառով ժպտա՛:

5. Էմոցիոնալ առումով բաց լինելը

Կարող ես մտածել, որ հարկավոր է դժվար հասանելի լինել, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի գրավիչ են թվում նրանք, որոնց էմոցիաներն ավելի դյուրին է հասկանալ: Այդ պատճառով տղամարդուն ցույց տուր, որ նա քեզ հետաքրքիր է, սեթեւեթիր նրա հետ: Այդ դեպքում նրա համար դյուրին կլինի նախաձեռնություն հանդես բերել՝ հստակ իմանալով, որ չես մերժի նրան:

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE