Զայրույթը հաղթահարելու երեք արդյունավետ միջոց

20:06   10 օգոստոսի, 2017

Ներել եւ մոռանալ

Ներողությունն ընդունելը զայրույթի բռնկումը կանխելու գործուն միջոց է: Ներողությունն ընդունելու եւ մարդանց ներելու ունակությունը կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ռացիոնալ մոտեցման ցուցանիշ է: Դա նաեւ դաս է դիմացինի համար, որը կհասկանա, որ դաժան դիմակայությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ներողությունն ընդունելը նրան հնարավորություն կտա մտածել բացասական հետեւանքների հանգեցրած իր արարքի, պահվածքի մասին:

Լսելու ունակություն

Զրուցակցին, որոշ դեպքերում՝ ընդդիմախոսին կամ զայրույթի առիթ դարձած օբյեկտին լսելու ունակությունը թույլ կտա հասնել նրա համակրանքին: Բացի այդ՝ ակտիվ ուշադրության արտահայտությունը էմոցիոնալ կապ կստեղծի, ագրեսիվ գործելու անհրաժետշության մասին մտքերն աստիճանաբար կհեռանան: Ակտիվ լսելու ժամանակ եւս մեկ կարեւոր գործոն է վստահությունը, որ վերջնականապես կհարթի կոնֆլիկտային իրավիճակը:

Թուլանալու մեթոդներ

Տարրական շնչառական վարժություններն օգնում են արագորեն հանդարտեցնել էմոցիաների փոթորիկը: Ամենատարածված միջոցը խորը շնչելն է: Կարելի է նեւ այս վարժության ժամանակ փակել աչքերն ու հաճելի, ցանկալի ինչ-որ բանի մասին մտածել: Կարող ես ինքդ քեզ համոզել թուլանալ, շեղվել զայրացնող գործոնից:

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE