Վախճանվել է «Մայրիկ» ֆիլմի աստղ Իզաբել Սադոյանը

16:26   10 հուլիսի, 2017

89 տարեկանում վախճանվել է «Մայրիկ» ֆիլմի աստղ Իզաբել Սադոյանը: Այս մասին հաղորդում է Nouvelle d՛Arménie պարբերականը: Իզաբել Սադոյանն Անրի Վերնոյի ֆիլմում մարմնավորել է Աննային՝ ժապավենում հանդես գալով Օմար Շերիֆի, Կլաուդիա Կարդինալեի, Ժակ Ներսիսյանի հետ:

Իզաբել Սադոյանը հանդես է եկել ավելի քան 50 ֆիլմում եւ 25 թատերական ներկայացումներում, մասնակցել հարյուրից ավելի հեռուստատեսային նախագծերի:

Իզաբել Սադոյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր է, նրա ամուսինը ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Բուիզն էր:



© NEWS.am STYLE