Իզաբելի Ֆոնտանան ոսկերչական զարդերի գովազդի համար մերկացել է (ֆոտո)

15:37   10 ապրիլի, 2013

Բրազիլական մոդել Իզաբելի Ֆոնտանան դարձել է Stroili Oro ոսկերչական ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը:

Ըստ Daily Mail-ի, 29-ամյա մոդելը նկարահանումներին մասնակցել է մերկ: Արդյունքում ամբողջ ուշադրությունը սեւեռված է ոսկե եւ ադամանդե զարդերի 4 հավաքածուներին. Desire, Marrakech, Evanescence եւ Temptation: Բոլոր զարդերը համապատասխանում են 2013 թվականի նորաձեւության հիմնական միտումներին:

Հիշեցնենք, որ Իզաբելի Ֆոնտանան այնպիսի հայտնի ապրանքանիշերի դեմքն է, ինչպիսիք են Balenciaga, Chanel, Emilio Pucci, Giorgio Armani, Oscar de la Renta եւ այլն: Ֆոնտանան միայնակ դաստիարակում է տարբեր ամուսնություններից ծնված երկու որդիներին՝ Զիոնին եւ Լուկասին:



© NEWS.am STYLE