Տնական պիցցա՝ «հալած» երշիկով. NEWS. am STYLE-ի բաղադրատոմսը (տեսանյութ)

12:35   11 հուլիսի, 2017

Տանը բոլորս էլ փորձել ենք պիցցա պատրաստել, բայց սրճարաններում մատուցվող արդյունքին, երբ պանիրն ու պիցցայի մյուս բաղադրիչներն, ասես, միաձուլված լինեն, քչերն են կարողանում հասնել. պիցցան համտեսելիս վրայի երշիկը միշտ ցած է սահում :)))

Իսկ NEWS.am STYLE-ը գտել է լուծումը: Ստորեւ ներկայացված տեսանյութում մենք քայլ առ քայլ ցույց ենք տալիս, թե ինչպես «կպչուն» պիցցա ստանալ: Իսկ գաղտնիքը հետեւյալում է. երշիկը կտրատելու փոխարեն պարզապես այն անց ենք կացնում մանր անցքերով քերիչով: Այս տարբերակը թույլ է տալիս երշիկին «հալվել» ու տարածվել խմորի ամբողջ մակերեսով:

Եվս մեկ հնարք. որպեսզի պիցցայի բաղադրիչները՝ լինի երշիկ, թե սունկ համ այլ բան, ամուր կպչեն խմորին, նախքան դրանք խմորի վրա լցնելը, խմորը պատեք քերած պանրով: Ավելացրեք մյուս բաղադրիչներն ու ամենավերին շերտին եւս պանիր լցրեք:

Դե, ինչ, բարի ախորժա՜կ :)



© NEWS.am STYLE