Մեթյու ՄակՔոնահին եւ Իդրիս Էլբան՝ «Մութ աշտարակի» երկրորդ թրեյլերում

13:32   11 հուլիսի, 2017

Sony Pictures Entertainment-ի Youtube-ի ալիքում հրապարակվել է The Dark Tower («Մութ աշտարակ») ժապավենի երկրորդ թրեյլերը։ Գլխավոր դերերում Մեթյու ՄակՔոնահին եւ Իդրիս Էլբան են։

Ֆիլմը նկարահանվել է՝ ըստ Սթիվեն Քինգի վեպի։ Նախագծի ռեժիսորն ու սցենարի համահեղինակն է դանիացի ռեժիսոր Նիկոլայ Արսելը։

Մեթյուն պարզապես ստեղծված է բացասական դերերի համար։ Ժապավենում նա մարմնավորում է բացասական հերոսի, որը բազմաթիվ անուններ ունի, սակայն նա ավելի շատ հայտնի է որպես Ուոլթեր Փադիկ կամ Ուոլթեր Օ'Դիմ։ ՄակՔոնահիի հերոսը խաբեբա եւ կախարդ է։ Նա ցանկանում է մութ աշտարակում հայտնվել՝ թագավորության ղեկը ստանձնելու համար։
Էլբան մարմնավորել է նետաձիգ Ռոլանդ Դիսքեյնին, որը հնագույն տոհմի վերջին ներկայացուցիչն է։ Նա դեգերում է մեռնող աշխարհում ՝ փնտրելով Մութ աշտարակը։ Ըստ նրա՝ այն կարող է մարդկությանը փրկել կործանումից։

Հետաքրքիր է, որ Քինգը «Մութ աշտարակի» էկրանավորման իրավունքը վաճառել է 19 դոլար 19 ցենտով։ Պատճառն այն է, որ 19 թիվը գրքերում մեծ նշանակություն ունի։
Գրքերը բաղկացած են 8 հատորից, որոնք նկարագում են զուգահեռ տիեզերքը եւ որոնք միացված են շրջադարձային սյուժեներով։

«Մութ աշտարակը» ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 27-ին։



© NEWS.am STYLE