Քիմ Քարդաշյանն ընթրիքի է գնացել առանց բլուզի՝ Gucci-ից կրծկալով (ֆոտո)

11:31   11 հուլիսի, 2017

Քիմ Քարդաշյանը Gucci-ից կրծկալով Նյու Յորքում ընթրիքի է գնացել: Ռեալիթի շոուի 36-ամյա աստղը, հավանաբար, հագուստի մի մասը տանն է մոռացել, քանի որ կրծկալը թեթեւակիորեն ծածկված է եղել միայն պիջակով։

Քիմը նախընտրել է հանրությանը ներկայանալ ամուսնու՝ Քանյե Ուեսթի Yeezy շարքից կոշիկով:

Հայուհու ձեռքին Prada-ից պայուսակ է եղել: Հայտնի չէ, թե ում հետ է ընթրել Քիմը եւ, ընդհանրապես, ինչու է Նյու Յորք ժամանել:

Հիշեցնենք, որ օրերս պապարացիները Քիմին ընկերուհու եւ մարզչի՝ Don-A-Matrix-ի հետ, նկատել էին Լոս Անջելեսի արվարձաններում վազքի ժամանակ:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE