Իրինա Շեյքը՝ Մալիբուում ընթրիքի գնալիս (ֆոտո)

13:05   11 հուլիսի, 2017

Երեկ մենք տեսանք, թե ինչպես էին Իրինա Շեյքն ու նրա սիրելին՝ Բրեդլի Կուպերն ընկերների հետ հանգստանում Թահիթիում, իսկ այսօր արդեն ամենահաս պապարացիներն Իրինային նկատել են Մալիբուի Nobu ռեստորան գնալիս (ռեստորանի սեփականատերը Ռոբերտ դե Նիրոն է):

Իրինան Chanel-ից պայուսակով թաքցրել է դեմքը՝ կա՛մ արեւի ճառագայթներից, կա՛մ պապարացիներից:

Ռուսաստանցի մոդելը հրաշալի տեսք ունի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մարտի վերջին երեխա է լույս աշխարհ բերել:

Ընթրիքից հետո գեղեցկուհին դեռ երկար ժամանակ ռեստորանի մոտ կանգնած զրուցել է ընկերուհու հետ:

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE