Ջեյմս Ֆրանկոն եւ Մեգի Ջիլենհոլը՝ պոռնոարդյունաբերության մասին սերիալի թրեյլերում

16:05   11 հուլիսի, 2017

Հանգստյան օրերին թողարկվել է The Deuce սերիալի թրեյլերը, որը նկարահանել է HBO հեռուստաալիքը: Այն կներկայացվի սեպտեմբերի 10-ին:

Գլխավոր դերում, ավելի ճիշտ՝ դերերում, հանդես է եկել Ջեյմս Ֆրանկոն: Նա ներկայացել է երկվորյակ եղբայրների կերպարով, որոնք անցյալ դարի 70-ական թվականներին գլխավորել են ԱՄՆ-ի պոռնոարդյունաբերությունը:

Փիթեր Սարսգաարդի 39-ամյա կինը՝ դերասանուհի Մեգի Ջիլենհոլը, մարմնավորել է Թայմս Սքուերից մարմնավաճառի, իսկ Մարգարիտա Լեւիեւան՝ ձեռներեց ուսանողուհու, որը Ֆրանկոյի հերոսի ընկերուհին է դառնում:

Սերիալը նկարահանել են վեց ռեժիսորներ, որոնց թվում է նաեւ Միշել Մաքլարենը («Գահերի խաղը», «Գաղտնի նյութեր»):



© NEWS.am STYLE