«Ֆորսաժ 7»-ի սաունդթրեքը գերազանցել է Gangnam Style-ի ռեկորդը

16:36   11 հուլիսի, 2017

Ուիզ Խալիֆայի եւ Չարլի Պուտի՝ «Ֆորսաժ 7» ֆիլմից See You Again երգը դիտումների թվով գերազանցել է Psy-ի Gangnam Style հիթի ռեկորդը:

Ըստ Smh.com.au-ի՝ ներկայում Gangnam Style-ի դիտումների թիվը 2.894.479.586 է, իսկ See You Again երգինը՝ 2.895.552.454:

«Ֆորսաժ 7»-ը նկարահանվել է առանց Փոլ Ուոքերի, որը 2013 թվականի նոյեմբերի 30-ին ավտովթարի զոհ դարձավ: Ֆիլմի ավարտին հենց See You Again երգի ներքո է հերոսը հեռանում ընկերներից: Ուոքերի մասնակցությամբ կադրերն օգտագործվել են նաեւ հոլովակում:
YouTube-ում ամենաշատ դիտվածներից են նաեւ Ջասթին Բիբերի, Մարկ Ռոնսոնի, Թեյլոր Սվիֆթի, Էնրիկե Իգլեսիասի հոլովակները:



© NEWS.am STYLE