Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է Ni Tú Ni Yo երգի սադրիչ տեսահոլովակը

22:30   11 հուլիսի, 2017

Ջենիֆեր Լոպեսն իր JenniferLopezVEVO ալիքում ներկայացրել է Ni Tú Ni Yo երգի սադրիչ տեսահոլովակը։

Տեսահոլովակում նկարահանվել են կուբայական Gente De Zona խմբի տղաները, ինչպես նաեւ՝ Մարկ Անտոնիոն:
Տեսահոլովակը նկարահանվել է 1970-ականների ոճով, իսկ գործողության տեղը Հարավային Ֆլորիդան է։

Տեսահոլովակի սյուժեով՝ հերոսուհի Ջենիֆերը ծանոթանում է կրքոտ լուսանկարչի հետ (Քոթան Ֆերնանդես)։ Մի շարք ֆոտոշարքերից հետո հերոսներն անսպասելիորեն հասկանում են, որ սիրահարվել են իրար։ Տեսահոլովակը վառ ու կրքոտ է ստացվել՝ աստղը ներկայանում է բաց հագուստով, նաեւ մերկ պառկած է արեւադարձային բույսերի ֆոնին։



© NEWS.am STYLE