Հայուհի Լորեն Հաշիյանն ԱՄՆ ապագա առաջին տիկի՞ն

11:35   12 հուլիսի, 2017

2020 թվականին, կարծես, Քանյե Ուեսթն էր մտադիր ԱՄՆ նախագահ դառնալ՝ Քիմ Քարդաշյանին երկրի առաջին տիկին դարձնելով, բայց հիմա արդեն այդ կարգավիճակին երկու հայուհի է հավակնում: 

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողովը նախագահի պաշտոնում Դուեյն Ջոնսոնի առաջադրման հայտ է ստացել:
Հատկանշական է, որ մայիսին Ջիմի Ֆելոնի The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ընթացքում Դուեյնը կատակել էր, որ կցանկանար ԱՄՆ նախագահ դառնալ, երբ հարցման արդյունքները ցույց էին տվել, որ նա կարող է այդ պաշտոնի իրական թեկնածուներից մեկը լինել, ում ամերիկյան ժողովուրդը կսատարի:

Դուեյնը շոուի ժամանակ հայտարարել էր, որ Սպիտակ տանն իր օգնականը կլինի Թոմ Հենքսը:
Դերասանին աջակցության՝ Run the Rock 2020 արշավը թողարկել է գրող Քենթոն Թիլֆորդը:

Հատկանշական է նաեւ, որ, ըստ nerdist.com-ի, հայտը գրանցվել է...

Հիմա՝ Քիմ Քարդաշյանի հնարավոր մրցակցուհու մասին: Բանն այն է, որ Դուեյն Ջոնսոնի ընկերուհին եւ նրա դստեր՝ Ժասմինի մայրը Լորեն Հաշիյանն է՝ մարտին վախճանված հայտնի հայ երաժիշտ, ամերիկյան Boston խմբի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիյանի դուստրը:

Այնպես որ՝ Ամերիկան մերն է՝ առանց ինչ-որ հաքերների միջամտության: ))))



© NEWS.am STYLE