Showtime-ը թողարկում է լեսբուհիների մասին` «Սեքսն այլ քաղաքում» սերիալի նոր սեզոնը

17:13   12 հուլիսի, 2017

Showtime-ը թողարկում է լեսբուհիների մասին` «Սեքսն այլ քաղաքում» (The L Word) սերիալի նոր սեզոնը: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:

Սերիալի հեղինակ Այլին Չայքենը, որը հիմա նկարահանում է «Կայսրություն» սերիալը, կլինի նաեւ նոր՝ 7-րդ սեզոնի պրոդյուսերը:

Նրանից բացի՝ որպես պրոդյուսեր հանդես կգան նաեւ սերիալի դերասանուհիներից Լեյշա Հեյլին, Քեթրին Մենինգը եւ Ջենիֆեր Բիլզը:
Սերիալն առաջին անգամ թողարկվել է 2004 թվականին: Սյուժեի կենտրոնում ութ լեսբուհիների ճակատագիրն է, որոնց միմյանց շատ ավելին է կապում, քան յուրաքանչյուրին՝ արտաքին աշխարհի հետ: Հեռուստասերիալի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում:



© NEWS.am STYLE