Ռեփերը տատիկի 100-ամյակը խենթություններով լի օր է դարձրել (տեսանյութ)

16:41   12 հուլիսի, 2017

Սիեթլից Macklemore կեղծանունով ռեփերը զվարճալի հոլովակ է հրապարակել իր տատիկի մասնակցությամբ։

Հելենը վերջերս տոնել է 100-ամյակը, եւ թոռնիկը որոշել է նրան խենթություններով լի օր նվիրել։

Տատ ու թոռ նստել են մեքենան ու սլացել քաղաքով մեկ։ 100-ամյա Հելենը հավկիթ է շպրտել, սպորտային կոշիկներ գնել, պարել, խաղեր խաղացել ու այլ խենթություններ արել, որոնք կտեսնեք տեսանյութում։ Ի դեպ, այն վիրուսային արագությամբ տարածվել է համացանցում։



© NEWS.am STYLE