26 տարեկանում՝ ինչպես 86-ում. աղջիկը կոտրում է գեղեցկության մասին պատկերացումները

17:35   12 հուլիսի, 2017

Լոս Անջելեսում բնակվող 26-ամյա Սառան տասը տարեկան էր, երբ բժիշկները նրա մոտ հազվագյուտ մաշկային հիվանդություն հայտնաբերեցին։ Հիվանդությունը խոչընդոտում է օրգանիզմում կոլագենի արտադրությունը, ինչի արդյունքում նրա մաշկը կնճռոտվում է։

Տարեցտարի կնճիռներն ավելանում են։ Եվ, ահա, թե ինչ տեսք ունի նա 26 տարեկանում։

«Նախկինում իմ մաշկի պատճառով ես ինձ անապահով էի զգում, իսկ հիմա ես կարծում եմ, որ այն աշխարհի ամենագեղեցիկ բանն է»,- ասում է Սառան։

Աղջիկը չի սրտնեղում իր տեսքից։ Հակառակը՝ փորձում է բոլորին ապացուցել, որ տարբերվելն ամոթ չէ։

Աղբյուրը՝ Bored Panda



© NEWS.am STYLE