Տղամարդկանց եւ կանանց հիմնական տարբերությունները

19:05   13 օգոստոսի, 2017
1. Տղամարդիկ ավելի արագ ու հաճախ են սիրահարվում

Տղամարդիկ եւ կանայք սիրային հարաբերությունները տարբեր կերպ են ընկալում այն պատճառով, որ մեր եւ նրանց մոտ սիրո զգացումն ուղեղի տարբեր հատվածներ են ակտիվացնում: Տղամարդիկ աչքերով են սիրում: Այդ պատճառով նրանք մշտապես դիտում են կանանց, ուսումնասիրում, երեւակայում եւ այլն:

Իսկ կանայք այդ ընթացքում գնահատում են տղամարդու պոտենցիալը՝ որպես երկարաժամկետ զուգընկերոջ: Ամեն դեպքում՝ հարաբերությունների սկզբնական փուլում:

2. Տղամարդիկ սեքս են ուզում, կանայք՝ ռոմանտիկա

Տղամարդկանց համար սեռական հարաբերությունների ժամանակ կարեւորն ավարտն է: Նրանց համար կարեւոր չէ, արդյո՞ք այդ ժամանակ մոմեր են, վանիլի կամ հասմիկի հոտ է գալիս եւ ինչ կրծկալ ես հագել:

3. Տղամարդկանց դատում են փաթեթավորումից, կանանց՝ միջուկից

Որպես կանոն՝ կինը հիշում է, թե տղամարդն ինչ է ասել երեկ, երեք շաբաթ եւ երեք ամիս առաջ: Նա պետք է իմանա, թե տղամարդն ինչպես է վերաբերվում երեխաներին, արդյո՞ք բարի է, աառատաձեռն է: Կինը պետք է իմանա, թե տղամարդն ինչպես է շփվում մոր հետ, որտեղ է աշխատում, ինչով է զբաղվել անցյալում: Նա գնահատում է տղամարդու նյութական կարողությունը: Դրանից հետո միայն կինը կարող է որոշել, արդյո՞ք տղամարդը հարմար է իրեն՝ որպես մշտական զուգընկեր:

4. Տղամարդիկ կանանցից ավելի քիչ են ապրում

Ըստ վիճակագրության՝ տղամարդիկ կանանցից միջինը ութ տարի պակաս են ապրում: Ընդ որում՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն սիրում հոգ տանել իրենց առողջության մասին: Շատերը կարծում են, որ դիետայի հետեւելը, բժշկի գնալը, ծխելը թողնելն ու ալկոհոլի մասին մոռանալը տղամարդավարի չէ:

5. Ամուսնացած տղամարդիկ երեխաներ են ուզում

Փորձագետները պնդում են, որ հիմնականում հարսանիքից հետո տղամարդիկ առաջինն են սկսում խոսել երեխաների մասին: Միանգամայն հիմնավորված նպատակ է. հարկավոր է շարունակել սերունդը: Միաժամանակ, հաճախ հենց երեխայի լույս աշխարհ գալն է հանգեցնում բազմաթիվ ընտանիքների քայքայման: Եվ չեն դիմանում հենց տղամարդիկ: Քանի որ նրանք սպասում են սիրունիկ փոքրիկի ծնվելուն, բայց նրա հետ գալիս են նաեւ անքուն գիշերները, սարսափելի ծախսերն ու կեղտոտ հագուստի սարերը:

6. Կանայք ավելի համբերատար եւ դիմացկուն են

Բազմաթիվ կանայք բարձր ջերմությամբ, կոկորդի ցավով եւ սարսափելի հոգնած շարունակում են աշխատանքի գնալ, այն էլ՝ հրաշալի հագուկապով: Քանի որ հիվանդության պատճառով հանգստի օրերի ժամանակ եւ գումար չկա: Իսկ եթե տղամարդու ջերմությունը 37.5 է, արդեն աղետ է:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE