«Ինձ դուր է գալիս սեքս տեսարաններում նկարահանվելը». «Դեյներիս Թարգարիենը»՝ Elle-ի շապիկին

12:01   13 հուլիսի, 2017

Elle պարբերականի օգոստոսյան համարի հերոսուհին «Գահերի խաղը» հայտնի սերիալից Դեյներիս Թարգարիենի դերակատար, գեղեցկուհի Էմիլիա Քլարքն է։

30-ամյա բրիտանացի դերասանուհին պարբերականի շապիկին եւ էջերին է հայտնվել, որտեղ խոսել է «Գահերի խաղում» սեքս տեսարանների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Աստղը խոստովանել է, որ ինքը խնդիր չի տեսնում ժամապվենում մերկանալու մեջ, եթե սյուժեն դա է պահանջում։ Ավելին, դերասանուհին հայտարարել է, որ սկզբունքորեն իրեն դուր է գալիս սեքս տեսարաններում նկարահանվել։

Մասնավորապես, Քլարքը հիշատակել է չորրորդ սեզոնի անկողնային տեսարանը, որտեղ նա նկարահանվել է Միխայիլ Հաուշմանի հետ (սերիալում նա մարմնավորում է Դարիո Նահարիսին). պարզվում է՝ այդ դրվագի նկարահանումներին Էմիլիան անհամբերությամբ էր սպասում։

«Ես կարդացի սցենարն ու մտածեցի՝ Աստված իմ, վերջապես։ Չնայած, ես շատ մեծ բացասական էներգիա եմ ստանում՝ նման տեսարաններում նկարահանվելու եւ, առհասարակ, ժապավենում մերկանալու համար», -խոստովանել է դերասանուհին, որը չի հասկանում են, թե ինչու են իրեն այդքան քննադատում հենց կանայք։
«Դա հակաֆեիմինիստական է։ Իսկապես խնդիր է, երբ կանայք ատում են կանանց։ Ինձ դա տխրեցնում է», - նկատել է դերասանուհին։



© NEWS.am STYLE