Հայկական արմատներով անգլիացի դերասան Էնդի Սերքիսը Գոլլումի ձայնով մեջբերել է Թրամփի թվիթները

10:07   13 հուլիսի, 2017

Հայկական արմատներով անգլիացի դերասան Էնդի Սերքիսը The Late Show with Stephen Colbert շոում Գոլլումի ձայնով մեջբերել է Թրամփի թվիթները։

53-ամյա դերասանը, որը «Մատանիների տիրակալ»-ում մարմնավորել է Գոլլումին (ի դեպ, Էնդին խաղացել է նաեւ «Կապիկների մոլորակ»-ում) խաղ է խաղացել շոուի վարող Սթիվեն Քոլբերի հետ։

Քոլբերը դերասանին թվիթներ է առաջարկել, եւ վերջինը մեջբերել է կեղծ լուրերի մասին Թրամփի գրառումը։

Սերքիսը կարդացել է նաեւ covfefe-ի վերաբերյալ Թրամփի թվիթը։ «Ի՞նչ բան է covfefe» –ն հարցրել է նա հաղորդավարից։ Վերջինը պատասխանել է, որ ոչ ոք չգիտի։

ԱՄՆ նախագահը սխալ է թույլ տվել թվիթում, որը հրապարակել է մայիսի 30-ին, կեսգիշերին մոտ.

«Չնայած մամուլում մշտապես բացասական covfefe-ին»...
Թրամփը ջնջել է թվիթը, սակայն օգտատերերին առաջարկել է կռահել, թե ինչ է նշանակում այդ բառը։ Անգլալեզու սլենգի Urban Dictionary առցնաց բառարանը covfefe-ն օրվա բառ է ճանաչել։



© NEWS.am STYLE