Համացանցում են հայտնվել «Գահերի խաղ»-ի 7-րդ եթերաշրջանի նոր լուսանկարները

14:05   13 հուլիսի, 2017

Զգուշացեք՝ սփոյլեր։ Շուտով HBO հեռուստաալիքով կմեկնարկի «Գահերի խաղ»-ի նոր՝ յոթերորդ եթերաշրջանը։ Ֆիլմի հեղինակներն ամեն կերպ գրգռում են մեր հետաքրքրասիրությունը, մինչ մենք սպասում ենք բաղձալի օրվան՝ հուլիսի 16-ին։
Այս անգամ, որպես պրոմո-ակցիա, HBO հեռուստաալիքը նոր սերիաներից լուսանկարներ է հրապարակել։

Դեյներիսը մոտենում է գահին։

Սերսեան գինի է խմում եւ ինչ-որ բանի մասին մտածում։

Ի դեպ, Լոս Անջելեսում արդեն տեղի է ունեցել «Գահերի խաղ»-ի յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան։ Walt Disney Concert Hall-ի կարմիր գորգին «փայլել են» Սոֆի Թերները, Մեյսի Ուիլյամսը, Նատալի Էմանուելը, Այզեք Հեմփսթեթ-Ռայթն ու Քիթ Հարինգթոնը։


Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE