Պրեմիերա. Իջինի կրքոտ համբույրը՝ նոր տեսահոլովակում

12:05   13 հուլիսի, 2017

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինն այսօր երկրպագուների դատին է հանձնել «Вдыхай мой воздух» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն Օլեգ Տառավկովն է:

Երգչուհին համագործակցել է երգիչ Արտեմ Վալտերի հետ: Տեսահոլովակի գլխավոր հերոսի դերում հանդես է եկել դերասան Գազմատը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր.

«Քանի որ տեսահոլովակի մտահաղացումն իմն էր, արդեն պատկերացում ունեի, թե ինչպիսին պետք է լիներ գլխավոր հերոսը: Ես եւ ռեժիսորը դժվարությամբ գտանք համապատասխան դերասանի: Մեծ քասթինգ կազմակերպեցինք, որի ընթացքում գտանք Գազմատին: Նա պրոֆեսիոնալ դերասան եւ մոդել է, որն ունի տարբերվող արտաքին: Կարծում եմ՝ շատերը նրան կհամակրեն»:



© NEWS.am STYLE