YouTube-ի նոր հիթը. Սելենա Գոմեսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

15:42   13 հուլիսի, 2017

Սելենա Գոմեսը ներկայացրել է իր նոր՝ Fetish երգի տեսահոլովակը: Պրեմիերան կայացել է երգչուհու՝ SelenaGomezVEVO ալիքում:

Նոր երգը Սելենան ստեղծել է ռեփեր Gucci Mane-ի հետ: Մի քանի ժամում հոլովակն ավելի քան երկու միլիոն դիտում է գրանցել եւ դեռ ավելին կգրանցի, քանի որ, խոստովանենք, Սելենան շատ է աճել որպես արտիստ:

«Ես ցանկացա մի բան ստեղծել, որը կտրուկ կտարբերվի այն ամենից, ինչ հնչում է ռադիոյով»,- նոր հոլովակի մասին ասել է Գոմեսը:



© NEWS.am STYLE