Տղամարդկանց մեկուսանալու կամ հեռանալու երեք պատճառ

23:12   14 օգոստոսի, 2017
1. Նա վախենում է սիրահարվել, վախենում է խոցելի լինել

Տղամարդկանց մեծ մասը պայքարում է սիրահարվելու դեմ: Քանի որ դա նշանակում է, որ պետք է բացվել աղջկա առջեւ եւ խոցելի դառնալ: Այդ պատճառով նրանք մեկուսանում կամ հեռանում են՝ իրենց զգացմունքները հասկանալու եւ պարզելու համար՝ արդյոք պատրա՞ստ են իսկական հարաբերությունների:

2. Դուք չափազանց կպչուն եք

Սա բազմաթիվ աղջիկների մեղավորությունն է. մենք կարող ենք չափազանց շատ ուշադրություն եւ շփում պահանջել: Եթե սա ձեզ նման է, եւ նկատել եք, որ ձեր տղամարդը սկսել է հեռանալ, ուրեմն նրան անձնական տարածք է հարկավոր:

3. Նրան ինչ-որ բան անհանգստացնում է

Երբ տղամարդիկ սթրեսային իրավիճակների են բախվում, հակված են հեռանալ բոլորից՝ սթրեսը հաղթահարելու համար: Հասարակությունը նրանց ներշնչել է, որ պետք է ուժեղ եւ դիմացկուն լինեն, ամեն ինչ սառնասրտորեն ընդունեն: Նրանք թուլանալու իրավունք չունեն: Այդ պատճառով նրանք ժամանակավորապես մեկուսանում են բոլորից:

 

Աղբյուրը՝ ladies-charm.ru



© NEWS.am STYLE