«Էրիկը ուժեղագույնն էր». Մհերը՝ «Славянский базар 2017»-ում Հայաստանի հաղթանակի մասին

20:02   13 հուլիսի, 2017

«Մենք մրցույթին մեկնել էինք հենց հաղթելու նպատակով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսում կայացած «Славянский базар» միջազգային երգի մանկական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանի հաղթանակին, նշեց երգիչ Մհերը, որն իր գործընկեր Վրեժ Կիրակոսյանի հետ մրցութային օրերին Էրիկի կողքին էր:

Այս տարի մրցույթում հաղթանակի համար պայքարում էին 21 երկրներից ժամանած մասնակիցներ.

«Մրցակիցների մեջ շատ լավ երեխաներ կային, բոլորն էլ տաղանդավոր էին, բայց իմ կարծիքով՝ Էրիկը ուժողագույնն էր: Սա չեմ ասում այն պատճառով, որ նա Հայաստանն էր ներկայացնում»,-ընդգծեց Մհերը:

11-ամյա երգիչը մրցույթին ներկայացել է «Հայրենիք» եւ This is a Man's World երգերով: Նրա ելույթը գնահատել են տարբեր երկրներից ժամանած ժյուրիի անդամներ, որոնց կազմում էին «Славянский базар»-ին երբեւէ մասնակցած երգիչները.

Խոսելով Էրիկի տպավորությունների մասին՝ Մհերը նշեց.

«Նա շատ հուզված է, այս պահին շատ ուրախ է՝ լի դրական էմոցիաներով»:

Էրիկը շուտով կվերադառնա հայրենիք: Մհերի խոսքով՝ Հայաստան վերադառնալուց հետո եւս կշարունակի լինել պատանի երգչի կողքին՝ ընդլայնելով  իրենց համագործակցությունը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE