Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիքը՝ Vogue-ի շապիկին

12:02   14 հուլիսի, 2017

Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիքը հայտնվել են Vogue-ի շապիկին եւ էջերում: Պարբերականի օգոստոսյան համարի շապիկին երգիչը պատկերված է մոդելի հետ, իսկ էջերում ընթերցողին սպասվում է հարցազրույց, որում սիրահարները պատմել են իրենց հարաբերությունների մասին:

Աստղերի երկրպագուներին նաեւ ֆոտոշարք է սպասվում, որի հեղինակներն են Ինեզ վան Լամսվեերդեն եւ Վինուդհ Մատադինը:

Ջիջին լուսանկարներում ցուցադրել է Gucci-ի գործերը:

Մոդելի եւ հայտնի երգչի սիրավեպը սկսվել է 2015 թվականի աշնանը: Այդ ժամանակից ի վեր՝ երիտասարդները բազմաթիվ ընդհանուր բան են հայտնաբերել, այդ թվում պարզել են, որ նորաձեւության հարցում նմանատիպ հայացքներ ունեն: Նրանք Vogue-ին խոստովանել են, որ երբեմն հագուստ են փոխանակում:

24-ամյա երգիչը հիշել է Anna Sui շապիկը, որը վերցրել է իր ընկերուհու զգեստապահարանից:

«Ինձ դուր է գալիս այդ վերնաշապիկը, այդ պատճառով կարեւոր չէ, որ այն կնոջ համար է ստեղծվել»,- ասել է Մալիքը:

22-ամյա Ջիջին սատարում է նման փորձարկումները, ինքն էլ երբեմն ընկերոջ հագուստն է հագնում:

Հադիդը հավելել է, որ խոսքը ոչ թե սեռի, այլ ձեւի եւ լավ ինքնազգացողության մասին է: Նա խոստովանել է, որ տարված է Ռիհանայի ոճով, ինչպես նաեւ այն, որ պաշտում է ընկերոջ դաջվածքները:



© NEWS.am STYLE