Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին սեքս-սկանդալից հետո կրկին սկսել է մերկապարով զբաղվել

10:04   14 հուլիսի, 2017

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, նորից սկսել է մերկապարով զբաղվել այն բանից հետո, երբ սկանդալ բարձրացավ՝ նրա մերկ լուսանկարների ու սիրեկանների հետ տեսագրությունների պատճառով։ Լուսանկարներն ու տեսագրությունները համացանցում են հրապարակել Ռոբը եւ Չայնայի նախկին սիրեկանները։

Ուստի դատարանը նրանց նախազգուշացրեց. եթե նման բան նորից կրկնվի, նրանց ոչ միայն տուգանք, այլեւ կալանք է սպառնում։

Իսկ այդ ընթացքում, թվում էր, թե Չայնան պետք է հաղթանակ տոնի, սակայն, ըստ երեւույթին, աղջկա ֆինանսավորման աղբյուրները «ցամաքում են», ուստի նա անցել է իր մասնագիտությանը՝ սկսել է մերկապար պարել։

Չայնան ելույթ կունենա երկուշաբթի՝ Արեւմտյան Հոլիվուդի հանրաճանաչ Ace of Diamonds ակումբում։

TMZ-ը նշում է, որ Չայնան ինքն է ակումբին իր ծառայություններն առաջարկել։

Այո, Ռոբը Չայնային պետք չէ, բայց պետք է մեկը, որն այդ գիշեր նրանց դստեր՝ Դրիմ Ռենեի մասին հոգ կտանի...



© NEWS.am STYLE