Թրամփները Էմանուել Մակրոնի եւ նրա կնոջ հետ ընթրել են Էյֆելյան աշտարակի ռեստորանում

11:35   14 հուլիսի, 2017

Այն պահից, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, քաղաքականությունն առաջվանից ավելի շատ սկսեց նմանվել շոու բիզնեսի։
Որտեղ էլ հայտնվում է Թրամփը՝ կնոջ՝ Մելանյայի հետ, քաղաքական նորություններից բացի, սկսում են քննարկել, թե ով եւ ինչ էր հագել այս կամ այն ընդունելությանը. նույնիսկ «Օսկար»-ի կարմիր գորգի նկատմամբ այդքան ուշադրություն չի ցուցաբերվում։

Այսպես, ԱՄՆ նախագահը Ֆրանսիա է ժամանել, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուեալ Մակրոնի եւ նրա կնոջ՝ Բրիջիթի հետ։

Եվ մինչ համացանցում քննարկվում է Բրիջիթին ուղղված Թրամփի արտահայտությունը՝ «Շատ գեղեցիկ տեսք ունեք», բրիտանական Daily Mail-ը հրապարակում է Le Jules Verne ռեստորանում նախագահների եւ նրանց կանանց ընթրիքի լուսանկարները։ Ռեստորանը գտնվում է Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում։ Զբոսաշրջիկների համար այն փակ էր։

Հայտնի հյուրերի համար ընթիրք էր պատրաստել Ֆրանսիայի ամենաճանաչված շեֆ խոհարարներից մեկը՝ Ալեն Դյուկասը (Նյու Յորքում, Հոնկոնգում, Տոկիոյում, Լաս Վեգասում եւ այլ քաղաքներում Alain Ducasse Enterprise բարձր խոհանոցի ռեստորանների սեփականատերը, որը տարեկան 60 մլն դոլար եկամուտ ունի)։

39-ամյա Էմանուել Մակրոնը, 64-ամյա Բրիջիթը, 71-ամյա Թրամփը եւ 47-ամյա Մելանյան

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Reuters-ի, AFP-ի, Getty-ի, AP-ի



© NEWS.am STYLE