Բեյոնսեն ցույց է տվել իր նորածիններին (ֆոտո)

10:12   14 հուլիսի, 2017

Բեյոնսեն ցույց է տվել իր նորածին երկվորյակներին՝ Ռումիին եւ Սերին։ Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում գրկել է դստերն ու որդուն։

«Սեր Քարթեր եւ Ռումի. մեկ ամսական», - լուսանկարը մեկնաբանել է նա։

Նշենք, որ Ռումի անունը կապված է XIII դարում հայտնի իրանցի պոետ Ջալալեդին Ռումիի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրվածության հետ, իսկ Սերը հնարավոր է վերցված է նրա բանաստեղծություններից որեւէ մեկից։

Ռումին եւ Սերը կյանքի առաջին իսկ օրերին դարձան «Քարթեր»-ի կայսրության մասնիկը։ Այժմ նրանց անվան ներքո ծնողները կկարողանան կոսմետիկ միջոցներ, խաղալիքներ եւ այլ իրեր թողարկել։



© NEWS.am STYLE