35-ամյա Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է ոտքերը կարճ զգեստով (ֆոտո)

11:45   14 հուլիսի, 2017

Նազենի Հովհաննիսյանը, որը շուտով՝ հուլիսի 18-ին, կդառնա 35 տարեկան, ցուցադրել է ոտքերը կարճ զգեստով։

Իր Instagram-ում դերասանուհին լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա դուրս է եկել երեկոյան զբոսանքի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին սոցցանցում բանավեճի էր բռնվել մի կնոջ հետ, որը նրան «մեղադրել էր» չամուսնանալու եւ երեխաներ չունենալու մեջ. 

«Ես երեք ընտանիք ունեմ եւ ես երջանիկ եմ նրանց համար ու պատրաստ եմ հանուն նրանց ամեն ինչի։ Հայրենիքը սկսվում է ընտանիքից։ Եվ իմ աշխատանքը կամ, ինչպես Դուք եք ասում, փողերի հետեւից վազքն, իրականում փորձ է իմ ընտանիքի համար լավ ապագա ստեղծելու։ Ես ինքս երազում եմ, որ հայկական ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն՝ լավ գենոֆոնդով, բայց, չիմանալով ուրիշի անձնական կյանքի մանրամասները, չի կարելի մեղադրել մարդուն անգործության մեջ կամ նրանում, որ նա երեխաներ չունի»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE