Արամեն եւ Աննան տոնել են իրենց նորածին դստեր քառասունքը (տեսանյութ)

12:48   14 հուլիսի, 2017

Երեկ՝ հուլիսի 13-ին, լրացել է Արամեի եւ Աննայի դստեր 40 օրականը։ Աստղային զույգը որոշել է այդ առիթով խնջույք կազմակերպել։

Իր Instagram-ում նորաթուխ մայրիկը դստեր քառասունքի հավաքույթից տեսանյութ է հրապարակել, որում երեւում է գեղեցիկ զարդարված սրահն ու տոնական տորթը։

Ի դեպ, հայտնիներից շատերը ներկա են եղել տոնակատարությանը։

Հիշեցնենք, որ Աննայի եւ Արամեի առաջնեկը՝ Աննա Մարիան, ծնվել է հունիսի 4-ին։



© NEWS.am STYLE