«Իմ խաղացանկից կբացառեի նույնասեռականների կերպարները». Գեւորգ Գրիգորյան

12:35   14 հուլիսի, 2017

NEWS.am STYLE-ի «Կինոյի մասին» խորագրի հարցերին այս անգամ պատասխանում է հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասան Գեւորգ Գրիգորյանը, որի հետ խոսել ենք սիրելի ֆիլմերի, դերասանների, նախընտրած կերպարների եւ ոչ ցանկալի դերերի մասին.

«Սիրում եմ բոլոր ժանրերը, բացի՝ մելոդրամաներից: Եթե ժամանակ լինում է, անպայման օրս համեմում եմ ֆիլմերով»,-ասում է դերասանը, որի սիրելի ֆիլմերից է «Աշնան լեգենդները»:

«Այնտեղ Տրիստանի կերպարը կցանկանայի մարմնավորել»,- ասում է նա։

Գեւորգին խնդրեցինք նաեւ նշել սիրելի ռեժիսորների եւ դերասանների անունները.

«Տարանտինոյի, Ռոդրիգեսի եւ Ինիարիտուի հետ կաշխատեի, իսկ դերասաններից կնշեմ՝ Էնթոնի Հոփքինս, Քեւին Սփեյսի, Ռոբերտ Դե Նիրո, Խավիեր Բարդեմ. այս ցուցակը շատ երկար է»:

Դերասանի հետ զրուցել ենք նաեւ ցանկալի եւ ոչ ցանկալի դերերի մասին.

«Կցանկանայի մարմնավորել Marvel-ի հերոսներից մեկին, ցանկալի է՝ բացասական: Իմ խաղացանկից կբացառեի նույնասեռականների կերպարները»:

Իսկ վերջում, Գեւորգին խնդրեցինք նշել իր ամենասիրելի ֆիլմերի անունները, որոնք էլ նա խորհուրդ տվեց դիտել.

«Կառանձնացնեի «Հասարակ պաշտոնականություն» (Una Pura Formalita), «Քրեական ընթերցում», «Վերջին սամուրայը», «Աշնան լեգենդները» ֆիլմերը: Ուղղակի իմ ամենասիրելի ֆիլմերն են, որոնք դիտելիս ամեն անգամ մեծ բավականություն եւ ուժեղ տպավորություններ եմ ստանում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գեւորգի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE