Տնական կոմպոտ՝ 5 րոպեում. NEWS.am STYLE-ի տարբերակը (տեսանյութ)

18:26   14 հուլիսի, 2017

Ամռան ամենաթեժ շրջանն է, երբ յուրաքանչյուր տնային տնտեսուհի իր պարտքն է համարում օգտվել տաք եղանակի բարիքներից՝ «պատսպարելով» դրանք ձմռան համար։ Խոսքն, իհարկե, պահածոների մասին է։ 

NEWS.am STYLE-ն այս հարցում որոշել էօգնել նրանց, ովքեր այդքան էլ հմուտ չեն նման հարցերում։ Ստորեւ ներկայացվող հոլովակում կտեսնեք, թե ինչպես կարելի է հինգ րոպեում տնական կոմպոտ ստանալ։

Ձեզ անհրաժեշտ է եռացրած ջուր, շաքարավազ եւ որեւէ միրգ։ Տվյալ դեպքում մենք ընտրել ենք թթու շլոր, որին երկու բաժակ շաքարավազը բավարար է։



© NEWS.am STYLE