Քանյե Ուեսթը տանը հսկայական պոռնո հավաքածու է պահել. ռեփերի մասին ֆիլմ են նկարել

17:27   14 հուլիսի, 2017

Channel 4-ը մոտ ապագայում ժապավեն կներկայացնի ժամանակակից ամենասկանդալային ռեփերի՝ Քանյե Ուեսթի մասին։ Daily Mail -ը պնդում է, որ ժապավենում կցուցադրվի Չիկագոյից սովորական երիտասարդի ճանապարհը դեպի փառքի գագաթնակետ, նրա բարեկամությունը Ջեյ Զիի հետ եւ վեճը։

Ֆիլմում ցուցադրված է Քանյե Ուեսթի տունը Չիկագոյում, որտեղ փոքրիկ սենյակում ապագա ռեփերը գրել է իր երգերը։

«Քանյեի սենյակը լի էր սկավառակներով, նա նաեւ ուներ հսկայական պոռնո հավաքածու, նա տեսագրել է ընկերուհիների հետ սեքսը։ Նա շատ էր սիրում մշտապես փոխել հագուստը, նա միշտ նոր հագուստ էր գնում։ Մենք գալիս էինք նրա մոտ եւ երգեր ձայնագրում։ Դեռ այդ ժամանակ նա երազում էր փառքի մասին»,-ասել է նրա մանկության ընկերներից Օջին ՄաքՆեյրը։

Ժապավենը պատմում է, թե ինչպես է Քանյեն Նյու Յորք ժամանել եւ ծանոթացել Ջեյ Զիի հետ։ Արդյունքը 2011 թվականին Watch The Throne ալբոմն էր, որը պլատինե դարձավ եւ որի շնորհիվ Քանյեն հանրաճանաչություն ձեռք բերեց։

Դե ինչ, սպասում ենք ֆիլմին...



© NEWS.am STYLE