50-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Love պարբերականի շապիկին

10:11   15 հուլիսի, 2017

Մենք չենք կարող հասկանալ, թե ինչու՞մ է Նիկոլ Քիդմանի գաղտնիքը, բայց տարեցտարի նա ավելի է գեղեցկանում. դա փաստ է։ Հայտնի դերասանուհին հանրաճանաչ Love պարբերականի շապիկին է։

Պարբերականն Instagram-ի իր էջում հրապարակել է 50-ամյա դերասանուհու լուսանկարը, որին կցված են հենց Նիկոլի մեկնաբանությունները։

«Ես մտածում էի այս նկարահանման մասին։ Իմ մտքերը մոտավորապես այսպիսին էին.
«Ի՞նչ արեցի։ Պարզապես խելագարվեցի։ Ինչպիսի՞ լուսանկարներ են։ Դրանք ուղղակի խելահեղ տեսք ունեն», -Նիկոլ Քիդմանի խոսքերը մեջբերել է Love պարբերականը։

Ի դեպ, երեկ երգչուհին իր ստեղծագործական կյանքի ընթացքում երկրորդ անգամ է առաջադրվել «Էմմի» մրցանակի։ Նա մրցանակի համար կպայքարի «Լավագույն կանացի դերը մինի սերիալում/հեռուստաֆիլմում»՝ «Մեծ փոքրիկ սուտը» (Big Little Lies) սերիալով։



© NEWS.am STYLE