Մելանի Բրաունը նախկին ամուսնուն ամսական 40 հազար դոլար կվճարի

16:03   15 հուլիսի, 2017

Spice Girls-ի նախկին մենակատար Մելանի Բարունը նախկին ամուսնուն՝ Սթիվեն Բելաֆոնտեին ալիմենտ կվճարի։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի դատարանը վճռել է, որ երգչուհին ամսական կվճարի 40 հազար դոլար, ինչպես նաեւ նախկին ամուսնուն 140 000 դոլար կվճարի՝ դատական ծախսերի համար։ Դատավորը բավարարել է Spice Girls-ի անդամի նախկին ամուսնու պահանջները. զույգն ամուսնալուծվում է մարտից՝ բռնության եւ դավաճանությունների փոխադարձ մեղադրանքներից հետո։
Երբ Մելանին ապահարզանի համար փաստաթղթերը դատարան է ներկայացրել, գրեթե անմիջապես հետո ամուսինը, որի հետ նա ամուսնացած է եղել տասը տարի, դատարանի միջոցով պահանջել է երեխաների համատեղ խնամակալություն եւ ամուսնական աջակցություն։ Բելաֆոնտեն պնդել է, որ օգնության կարիք ունի՝ սննդի, բնակարանի եւ հեռախոսի հաշիվները վճարելու համար։

Նկատենք, որ Մելանին եւ Բելաֆոնտեն ընդհանուր դուստր ունեն՝ 5-ամյա Մեդիսոնը։ Երգչուհին նաեւ երկու դուստր ունի նախորդ հարաբերություններից՝ 18-ամյա Ֆենիքս Չի Գյուլզարն ու 10-ամյա Էնջել Այրիս Մերֆի-Բրաունը։



© NEWS.am STYLE