Հայազգի միլիարդատեր Դանիլ Խաչատուրովն ամուսնանում է դերասանուհի Սաբինա Ահմեդովայի հետ

13:10   15 հուլիսի, 2017

Հայազգի միլիարդատեր, «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը, որի կարողությունը, համաձայն Forbes-ի, մոտ երկու միլիարդ դոլար է, ամուսնանում է 36-ամյա Սաբինա Ահմեդովայի հետ։

Սաբինան ծնվել է ադրբեջանա-հայկական ընտանիքում, իսկ հանդիսատեսը նրան հիշում է «Երկրաշարժ» ֆիլմից, որտեղ նա մարմնավորել է Գայանեին։

Հարսանիքի մասին տեղեկությունը հայտնվել է մեր հանդեպ բարեկամաբար չտրամադրված հարեւան երկրի լրատվամիջոցներում։

Նշենք, որ 45-ամյա Խաչատուրովը 2008 թվականին ամուսանցել է դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ, իսկ 2013 թվականին զույգն ամուսնալուծվել է։
Միլիարդատիրոջ եւ դերասանուհու ծանոթության մանրամասները հայտնի չեն, հայտնի չէ նաեւ վայրը, որտեղ տեղի կունենա հարսանիքը։



© NEWS.am STYLE